Arm Eng Rus


Լրահոս

Արխիվ

Ամենաշատ ընթերցվածները
18:56 - 16.05 Նաիրա Զոհրաբյանը` ԱԺ փոխնախագահ

16:59 - 16.05 Հիասթափված է ԲՀԿ-ից եւ "Ժառանգությունից"

15:16 - 16.05 Ստեղծվելու է ազգային համաձայնության կառավարություն

19:38 - 16.05 ՕԵԿ-ի հեռախոսները չեն աշխատում

16:58 - 16.05 Վիտալի Բալասանյանը պատվեր կատարող չէ

18:10 - 16.05 Պատգամավորն` առանց մանդատի

17:43 - 16.05 Ինքնաբացարկի 5 դիմում

13:05 - 16.05 DIY ակումբի հետ կապված աղմուկը միտումնավոր էր

10:30 - 16.05 Իրենք գրում են, իրենք էլ հերքում

Պատգամավորն` առանց մանդատի 16.05.2012 Պատգամավորն` առանց մանդատի
Դժվար է պատկերացնել, թե ինչով կարող են ԱԺ-ից դուրս զբաղվել պատգամավոր-նախարարները:
16.05.2012 Իրականությունից կտրված հաշվարկների հետևանքը
Ընտրություններից 9 օր անց, վերջապես, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ:
15.05.2012 Երբ բառեր պետք չեն` միմյանց հասկանալու համար
Անտարբեր մի' եղեք, քանի որ մի օր էլ ձեզ չեն նկատի...


Խեղված ճակատագրեր

Խեղված ճակատագրեր12:55 - 05.11.2011

17-ամյա աղջկան, ով շուրջ մեկ տարի սեռական շահագործման է ենթարկվել, խղճում էին նույնիսկ հաճախորդ-տղամարդիկ` վճարում էին, բայց չէին օգտվում նրա ծառայություններից` տեսնելով, որ աղջիկն իրեն վատ է զգում, վիրահատված է եւ իվիճակի չէ «աշխատել»: Սակայն նրան չէր խղճում նրան «աշխատանքի» ուղարկողը:

 

Կարինե Այվազյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 132.2 եւ 261-րդ հոդվածներով` երեխայի թրաֆիքինգի եւ պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելու մեջ: Համաձայն գործի նյութերի` նա 2009 թվականի հունվարից մինչեւ  դեկտեմբեր ամիսներն իր տանը պահել է 17-ամյա Թամարա Պետրոսյանին (անունը հասկանալի պատճառներով փոխված է), ով «պարտքերը» վճարելու համար մարմնավաճառությամբ է զբաղվել, ինչի հետեւանքով էլ առողջական լուրջ խնդիրներ է ձեռք բերել:

 

Այս ընթացքում երկու անգամ վիրահատել են նրա կանացի օրգանները, սակայն դա էլ «փրկություն» չի եղել. «Առաջին վիրահատությունից հետո դեռ կարերը չհանած ամբաստանյալը նրան նորից ուղարկել է աշխատելու»,- մեզ հետ զրույցում պատմում է Թամարայի ներկայացուցիչ, փաստաբան Օլգա Սաֆարյանը:

 

Մեկ ամիս աշխատելուց հետո աղջիկը փողոցում վատացել է, ընկերուհին իրեն հասցրել է հիվանդանոց, որտեղ վիրահատել են` մեկ այլ անչափահաս անձի փաստաթղթերը ներկայացնելով.

 

«Նրան վիրահատել են որպես ոմն Սոֆիա, ով անապահով ընտանիքից է, եւ վիրահատությունը պետպատվերի շրջականներում է արվել: Սակայն տուժողը դրա մասին ոչինչ չի իմացել: Հիվանդանոցից դուրս գալուց հետո իրեն ասել են, թե վիրահատության համար 300 հազար գումար են տվել, ու եթե էդ պարտքերը չտա, այդ տնից հեռանալ չի կարող»,- Օլգա Սաֆարյանը պատմում է նաեւ, որ աղջկա կարերը հեռացրել են ոչ թե հիվանդանոցում, այլ դիահերձարանում. «Հարց տրվեց, թե ի՞նչ իմացար, որ մորգ է, ասաց` իր կողքերը դագաղներ էին»:

 

Բնականաբար, բժշակական բոլոր ծառայությունները «վճարովի» են եղել, եւ պարտքերի չափն ավելի է մեծացել:

 

Թամարան հայր չունի, մայրն էլ խմիչքի հետ սեր ունեցող կին է: Հետեւաբար, ինքն իր կյանքի տերը լինելով փորձել է աշխատանք գտնել Երեւանում` Տավուշի մարզից հեռանալով մի կնոջ հետ, ով այս գործով նույնպես տուժող է հանդես գալիս:

Եկել են քաղաք, տուն վարձել, աշխատել, սակայն ինչ-ինչ պատճառներով պարտքեր են կուտակվել: Դրանցից ազատվելու համար օգնության են դիմել մի ծանոթի, ով էլ նրանց ծանոթացրել է Կարինե Այվազյանի հետ:

 

Կարինեն նրանց ասել է, թե կարող են իր տանն ապրել, աշխատել ու մարել պարտքերը: Իսկ հետո տասը-տասնհինգ օրվա ընթացքում համոզել է, որ կարող են պարտքերն ավելի արագ մարել, եթե մարմնավաճառությամբ զբաղվեն: Թամարայի ընկերուհին որոշ ժամանակ անց հեռացել է, իսկ նա չի կարողացել: Այս մոտ մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ Թամարան փորձել է փախչել, սակայն չի հաջողվել: Իսկ 2009-ի դեկտեմբերին նա Կարինեի տնից հեռանալուց հետո դիմել է ոստիկանություն:

 

Նոյեմբերի 4-ին Աջափնյակ-Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար այս գործով հերթական դատական նիստը, սակայն հետաձգվեց` մեղադրող կողմի բացակայության պատճառով:

 

Նախորդ նիստի ժամանակ դատախազը Քր. օրենսգրքի 132.2-րդ  եւ 261-րդ հոդվածների համակցությամբ որպես պատիժ Կարինե Այվազյանի նկատմամբ պահանջել է 3.3 տարվա ազատազրկում: Այնինչ` 132.2 -րդ հոդվածի դեպքում նախատեսվում է 7-10, իսկ 261-րդի դեպքում` 1-4 տարվա ազատազրկում: Սա, Օ. Սաֆարյանի խոսքերով, աննախադեպ մեղմ պատիժ կարող է լինել, եթե դատարանը մեղավոր ճանաչի Կարինե Այվազյանին:

 

Բանն այն է, որ դատախազը հաշվի է առել նույն օրենսգրքի 64-րդ հոդվածքով սահմանվող այն մեղմացուցիչ հանգամանքը, որ մեղադրվողի խնամքի տակ կան անչափահաս երեխաներ.

 

«Բայց չմոռանանք, որ Կարինեն մեղադրվում է երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելու մեջ: Այսինքն`մի դեպքում պաշտապնելով նրա երեխաներին, չենք մտածում, որ մյուս կողմում նույնպես անչափահաս է»,- Օլգա Սաֆարյանը հավելում է նաեւ այն, որ փորձագետների հետազոտությունները ցույց են տվել, որ թրաֆիքինգի ենթարկված անչաձահասների առողջությունը (ֆիզիկական եւ հոգեական) լիովին չի վերականգվում:

 

Այժմ էլ Թամարան գտնվում է հիվանդանոցում, եւ հավանական է, որ նրա հերթական վիրահատությունն է լինելու. «Եվ դեռ հարց է` նա հետագայում մայր կդառնա: Նրա ողջ ճակատագրի վրա խաչ է քաշել, շատ լուրջ վնաս է պատճառվել նրան»:

 

Օրենքին համաչափ խիստ պատիժ պահանջելու համար մեղադրյալի բարեկամները հոկտեմբերի 21-ին դատական նիստից հետո սպառնացել են Օլգա Սաֆարյանին. «Կարինե Այվազյանի դուստրը` Մարիետա Սահակյանն ինձ ասեց, թե չե՞ս վախենում` ընկնես ավտոյի տակ: Հետո մայրը քաշեց ձեռքից, ասելով, թե էդ խուժան-փողոցայինի հետ ի՞նչ գործ ունես»: Իր անվտանգությունն ապահովելու համար փաստաբնը դիմել է ոստիկանությանը:

 

Նշենք, որ դատական հաջորդ նիստը լինելու է նոյեմբերի 11-ին, ժամը 15:00-ին:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Վերադառնալ
Share |


Պատգամավորն` առանց մանդատի

Պատգամավորն` առանց մանդատի 18:10 - 16/05/2012 Դժվար է պատկերացնել, թե ինչով կարող են ԱԺ-ից դուրս զբաղվել պատգամավոր-նախարարները:
Իրականությունից կտրված հաշվարկների հետևանքը

Իրականությունից կտրված հաշվարկների հետևանքը 16:55 - 16/05/2012 Ընտրություններից 9 օր անց, վերջապես, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ:
Երբ բառեր պետք չեն` միմյանց հասկանալու համար

Երբ բառեր պետք չեն` միմյանց հասկանալու համար 15:00 - 15/05/2012 Անտարբեր մի' եղեք, քանի որ մի օր էլ ձեզ չեն նկատի...
Կանխատեսելի ներկայացում

Կանխատեսելի ներկայացում 12:15 - 04/05/2012 Ի սկզբանե տեղի է ունեցել ապօրինություն:
Առաջնորդների ''վեհ''-երոտությունը

Առաջնորդների ''վեհ''-երոտությունը 18:30 - 02/05/2012 Հայ իրականության մեջ քաղաքական բանավեճի մշակույթը համառորեն չի արմատավորվում:




Այսօր 17 Մայիս 2012
Երևան 28°
Վայոց Ձոր 28°
Տավուշ 27°
Սյունիք 22°
Շիրակ 21°
Լոռի 25°
Կոտայք 21°
Գեղարքունիք 21°
Արմավիր 28°
Արարատ 28°
Արագածոտն 27°
Եղանակը մարզերում

Տարադրամի փոխարժեք 16.05.2012
RUB :: 13.04
USD :: 395.85
EUR :: 508.71

Yerkir.am. © 2012. All rights reserved.

Էլ. փոստ: news@yerkir.am
Հեռ.: +37410 52 15 01
ՀՀ, ք. Երևան
Հանրապետության փ. 30


Developed by