Arm Eng Rus


Լրահոս

Արխիվ

Ամենաշատ ընթերցվածները
18:56 - 16.05 Նաիրա Զոհրաբյանը` ԱԺ փոխնախագահ

16:59 - 16.05 Հիասթափված է ԲՀԿ-ից եւ "Ժառանգությունից"

15:16 - 16.05 Ստեղծվելու է ազգային համաձայնության կառավարություն

19:38 - 16.05 ՕԵԿ-ի հեռախոսները չեն աշխատում

16:58 - 16.05 Վիտալի Բալասանյանը պատվեր կատարող չէ

18:10 - 16.05 Պատգամավորն` առանց մանդատի

17:43 - 16.05 Ինքնաբացարկի 5 դիմում

13:05 - 16.05 DIY ակումբի հետ կապված աղմուկը միտումնավոր էր

10:30 - 16.05 Իրենք գրում են, իրենք էլ հերքում

Պատգամավորն` առանց մանդատի 16.05.2012 Պատգամավորն` առանց մանդատի
Դժվար է պատկերացնել, թե ինչով կարող են ԱԺ-ից դուրս զբաղվել պատգամավոր-նախարարները:
16.05.2012 Իրականությունից կտրված հաշվարկների հետևանքը
Ընտրություններից 9 օր անց, վերջապես, Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ հայտարարությամբ:
15.05.2012 Երբ բառեր պետք չեն` միմյանց հասկանալու համար
Անտարբեր մի' եղեք, քանի որ մի օր էլ ձեզ չեն նկատի...


Մրցունակությամբ` 92-րդն ենք աշխարհում

Մրցունակությամբ` 92-րդն ենք աշխարհում14:03 - 07.09.2011

Հայաստանն իր մրցունակությամբ 92-րդ տեղում է` աշխարհի 142 երկրների ցանկում: Համաշխարհային  տնտեսական ֆորումը ամփոփել է 2011 թվականի  համաշխարհային մրցունակության զեկույցը` երկրներին դասակարգելով ըստ Համաշխարհային մրցունակության ցուցիչի (ՀԱՄ ցուցիչ), որը մրցունակության գնահատական է տալիս` հաշվարկելով 12 հենասյունային գործոններ:

Վարկանիշային այս հետազոտության հիմքում վիճակագրական տվյալներ են եւ ընկերությունների ղեկավարների հետ հարցումների արդյունքներ:

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը ՀՏՖ-ի գործընկերն է մեր երկրում եւ ներկայացնում է «Համաշխարհային մրցունակության զեկույց 2011/12»-ի հիմնական արդյունքները:  

Համաձայն դրա` Շվեյցարիան շարունակում է գլխավորել ցուցակը: Նրան հետեւում են Սինգապուրը, Շվեդիան, Ֆինլանդիան եւ ԱՄՆ-ը:

«Այս տարի երկրների թիվն ավելացել է. անցյալ տարվա 134-ի փոխարեն այս տարի 142 երկիր է վարականիշավորվել: Հայաստանը,  նախորդ տարվա համեմատությամբ, իր դիրքը վեցով բարելավել է»,- ասաց «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը:

Մրցունակության հենասյունների փոփոխությունները դիտարկելիս տեսանելի է, որ Հայաստանի դիրքի վրա բացասական ազդեցություն ունեցել է հատկապես մակրոտնտեսական միջավայրի եւ կայունության ցուցանիշը` նախորդ տարվա համեմատությամբ 15 տեղով այն հետ է գնացել: Սա բացատրվում է նրանով, որ թեեւ անցյալ տարվա համեմատ պետական բյուջեի հաշվեկշռով 21 տեղով առաջընթաց է եղել (անցյալ տարի բյուջեի մեծ պակասորդ կար), սակայն շեշտակի վատթարացում է եղել գնաճի (41 տեղով) եւ համախառն ազգային խնայողությունների (27 տեղով) ցուցանիշներով:

Ընդհանուր առմամբ` Հայաստանի հիմնական մրցակցային առավելություններ են աշխատանքի ընդունելու եւ ազատելու գործելակերպը, մալարիայի, հանցագործությունների եւ ահաբեկչության ազդեցության ցածր մակարդակը, մաքսադրույքների չափը: Բջջային կապի բաժանորդների քանակը ներառվել է 10 լավագույն ցուցանիշների կազմում:

Թերություններ են համարվել մաքսային գործընթացների բեռը, բուհ-արդյունաբերություն կապը, բիզնես կրթության որակը, շուկայի չափը եւ այլն: 



Վերադառնալ
Share |


ՀԱԷԿ-ը փակելու` ԵՄ պնդումները Հայաստանի համար նորություն չեն

ՀԱԷԿ-ը փակելու` ԵՄ պնդումները Հայաստանի համար նորություն չեն 20:04 - 16/05/2012 Եվրահանձնաժողովն այսօր հայտարարություն է տարածել:
"Երեւան ջուր" ընկերության կոռուպցիոն արկածները

16:55 - 16/05/2012 Ձախողել է մայրաքաղաքում ջրի մատակարարման եւ վերահսկողության աշխատանքները եւ վատնել ջրի հսկայական ծավալներ:
Ջուրը կորուստներով է հասնում բնակչին

Ջուրը կորուստներով է հասնում բնակչին 16:25 - 16/05/2012 ''Երեւան ջուր'' ընկերության տեխնիկական եւ առևտրային ջրային կորուստները կազմում են 82 տոկոս:
Ինչո՞ւ է նվազել ներմուծումը

Ինչո՞ւ է նվազել ներմուծումը 13:30 - 16/05/2012 Հայաստանը` հնամաշ ավտոմեքենաների գերեզմանոց:
''Վազվռատ'' հայկական ձեւով

''Վազվռատ'' հայկական ձեւով 11:37 - 16/05/2012 Բարձրացրել են խանութներին առաքվող մի շարք ծխախոտների գները:




Այսօր 17 Մայիս 2012
Երևան 28°
Վայոց Ձոր 28°
Տավուշ 27°
Սյունիք 22°
Շիրակ 21°
Լոռի 25°
Կոտայք 21°
Գեղարքունիք 21°
Արմավիր 28°
Արարատ 28°
Արագածոտն 27°
Եղանակը մարզերում

Տարադրամի փոխարժեք 16.05.2012
RUB :: 13.04
USD :: 395.85
EUR :: 508.71

Yerkir.am. © 2012. All rights reserved.

Էլ. փոստ: news@yerkir.am
Հեռ.: +37410 52 15 01
ՀՀ, ք. Երևան
Հանրապետության փ. 30


Developed by